Երևանում՝ 11:07,   26 Մայիս 2024

Ըստ Ա. Բաբլոյանի` դպրոցներում ու մանկապարտեզներում պարապմունքները դադարեցնելու որոշումը գրիպի տարածման կանխարգելման դասական ձեւերից է


ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ. Լիանա Եղիազարյան): Դեկտեմբերի 8- 19-ը հանրապետության դպրոցներում ու մանկապարտեզներում հաճախումները դադարեցնելու վերաբերյալ որոշումը գրիպի եւ շնչառական վարակների տարածման կանխարգելման դասական ձեւերից է: Այսօր հրավիրված ասուլիսին այս մասին նշեց ԱԺ առողջապահության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բալոյանը: «Չէի ասի, թե վիճակն այնքան բարդ է, որ դա իրականացվում է. այլ վարակների ու սեզոնային գրիպի ժամանակ դեպքեր ավելի շատ էին լինում, բայց դպրոցները չէին փակվում: Ողղակի վիրուսի այս ենթատիպը` A/H1N1-ն, ունի որոշակի առանձնահատկություններ, որոնք իրենց պատմությամբ ու կլինիկական արտահայտությամբ այնքան էլ հայտնի չեն, դրա համար էլ ավելի մեծ զգուշավորություն ենք ցուցաբերումե,-նշեց նա: Բուհերում դասերը չընդհատելու որոշումը նա բացատրեց նրանով, որ ուսանողները ռիսկային խմբում չեն, նրանց իմունային համակարգն ավելի ուժեղ է եւ նրանք այդքան էլ ենթակա չեն այդ հիվանդությանը, դրա համար առաջին հերթին դպրոցներին ուշադրություն դարձվեց: Բացի այդ` ուսանողներն այս ընթացքում այդքան էլ շատ չեն հաճախում ԲՈՒՀ: Նրանք հիմնականում տանը պատրաստվում են քննությունների: Ա. Բաբլոյանի խոսքով` այս հիվանդության կանխարգելումն իրականացնելու համար անհրաժեշտ չէ առանձնահատուկ միջոցառումների իրականացումը. հարկավոր է իրականացնել նույն կանխարգելիչ միջոցառումները, ինչն իրականացվում է մյուս վարակիչ հիվանդությունների կանխարգելման դեպքում: «Եթե մարդու մոտ կա հարբուխ, ապա նա պետք է հարգի մյուսների առողջ լինելու իրավունքն ու չտարածի հիվանդությունը` չհանդիսանա վարակի աղբյուրե,- ասաց Ա. Բաբլոյանը: Հոծ զանգվածների հետ շփվողները, օրինակ` բուժաշխատողները, ըստ նրա, պետք է համապատասխան դիմակներ կրեն, որոնցով կարող են եւ պաշտպանվել, եւ հիվանդության տարածող չհանդիսանալ: Քանի որ վարակը տարածվում է օդակաթիլային ու շփման տարբերակով, ուստի մասնագետը խորհուրդ տվեց հաճախ լվանալ ձեռքերը, ձեռքերով շատ չհպվել աչքերին, քանի որ վարակը տարածվում է նաեւ լորձաթաղաթի միջոցով: Ինչ վերաբերում է A/H1N1-ի դեմ պատվաստումներին, ապա, Ա. Բաբլոյանի խոսքով, արդեն 3-րդ օրն է, ինչ Հայաստանում üրանսիայի դեսպանատունը պատվաստումներ է իրականացնում հանրապետությունում գտնվող üրանսիայի քաղաքացիներին. հետպատվաստումների շրջանում որեւէ բարդություն չի առաջացել:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am